211652_close_icon
views-count22965 դիտում article-date 15:58 18-01-2018

Բազմազավակ ընտանիքի դպրոցահասակ որդուն հաշմանդամություն է սպառնում. վիրահատության համար հարկավոր է ընդամենը 268.000 դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրինա Իսպիրյանը, ով իր խնամքի տակ ունի հաշմանդամ մայր և 3 որդիներ, այսօր ունի բոլորիս աջակցության կարիքը: Նրա ավաագ որդին՝ Գուրգեն Իսպիրյանը, մարզվելիս վայր է ընկել և աջ ձեռքի բազկում ստացել է բազմաբեկորային փակ շեղ կոտրվածք, պառկած է 3-րդ մանկական հիվանդանոցում: Հիվանդանոցում վիրահատություն չեն կարողանում իրականացնել, որովհետև անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիայի գումարը ՝ 268 000 դրամ, ընտանիքը չունի: Գուրգենը սովորում է Երևանի թիվ 185 դպրոցում, գերազանց առաջադիմությամբ և Աջափնյակի շախմատի դպրոցում 1-ին կարգի շախմատիստ է: Ովքեր ցանկանում են աջակցել ընտանիքին, Ամերիաբանկում Իրինա Իսպիրյանի անունով բացվել է հաշվեհամար՝ [b]1570027940610100 ՀՀ դրամ SWIFT:ARMIAM22[/b] Իրինայի հեռախոսահամարն է՝ [b]+37493 382 746: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր