211652_close_icon
views-count15074 դիտում article-date 09:32 18-01-2018

ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից, «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարության կայքէջի փոխանցմամբ, ՀՀ ԶՈՒ շահագործումից հանված և դուրս գրված ավտոմեքենաների, դրանց առանձին հանգույցների ու ագրեգատների վաճառքի կազմակերպման աճուրդային հանձնաժողովը հրավիրում է աճուրդի: Աճուրդը տեղի կունենա ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում ՝ 2018 թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 11-ին: Նույն կայքէջում հրապարակված աճուրդի հանված մեքենաների ցանկում ամենամատչելի մեքենան 150 հազար դրամ արժողությամբ Ուազ 31-512 մարդատար մեքենան է՝ 2001 թվականի արտադրության: Իսկ ամենից թանկ մեկնարկային արժեքով մեքենան Սուզուկի Գրանդ Վիտարա մարդատար մեքենան է՝ 6.787.200 դրամ արժողությամբ, թողարկման տարեթիվը նշված չէ: Աճուրդային վաճառքի դրված մեքենաների մեծ մասը մարդատարներ են, ամենաթարմ տարեթիվը՝ 2004 թվականի արտադրության»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր