211652_close_icon
views-count13365 դիտում article-date 22:52 17-01-2018

«Ռեալը» պատրաստվում է ստեղծել Նեյմար-Լևանդովսկի-Ազար սուպերեռյակը

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամբողջությամբ փոփոխել թիմի հարձակողական գիծը: Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը պլանավորում է ամառային խոշորագույն տրանսֆերային արշավ իրականացնել՝ թիմի հարձակողական գիծը ամբողջությամբ փոխելու համար: «Ռեալի» նոր առաջատարը կարող է դառնալ Նեյմարը, որի համար «արքայական» ակումբը պատրաստ է վճարել մինչև 500 մլն եվրո: «Ռեալի» ևս մեկ նորեկը կարող է դառնալ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որի խաղով հիանում է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Բելգիացի ֆուտբոլիստը մինչ այժմ չի երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ: Իսկ կենտրոնական հարձակվողի տեղը պետք է զբաղեցնի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Նա կարող է փոխարինել Կարիմ Բենզեմային:

Նմանատիպ նյութեր