211652_close_icon
views-count12943 դիտում article-date 14:49 16-01-2018

Արման Նավասարդյանը, Ռուզաննա Հարությունյանը և Լևոն Հովհաննիսյանը՝ Սեդրակ Պապյանի նոր տեսահոլովակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շուտով երգիչ Սեդրակ Պապյանը հանրությանը կներկայանի նոր՝ «Մի տարի» երգի տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Ինչպես հայտնում է[url=http://www.exklusivelife.com/2018/01/16-02.html] exklusivelife.com[/url]-ը, լայնածավալ նկարահանումներին մասնակցել է մեծ թիմ՝ սիրո գեղեցիկ պատմությունը ներկայացնելով ամենագունեղ ու հետաքրքիր տարբերակներով: Գլխավոր հերոսին մարմնավորում է հայտնի և սիրված դերասան Արման Նավասարդյանը: Հերոսն ապրում է սեփական պատկերացումներով ստեղծած միջավայրում մինչև այն պահը, երբ պատահական սիրահարվում է: Գլխավոր հերոսուհին, ում մարմնավորել է դերասանուհի Ռուզաննա Հարությունյանը, դեղագործ է, և նրանց սիրո պատմությունը ստանում է արկածային, անհավանական և հետաքրքիր ընթացք: Սեդրակ Պապյանի նոր երգը ուրախ՝ ժողովրդական գործիքավորում ունի: Սյուժեի ընտրությունն ու աշխատանքին այսպիսի տրամադրություն հաղորդելը պատահական չէր. նպատակը ուրախ, սիրային գեղեցիկ պատմություն ցույց տալն էր, որը սիրահարների տոնին կլինի ամենալավ նվերը: Հատուկ կերպարով տեսահոլովակում ներկայանում է նաև ֆիթնես մարզիչ, դերասան Լևոն Հովհաննիսյանը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.exklusivelife.com/2018/01/16-02.html]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր