211652_close_icon
views-count4935 դիտում article-date 21:32 14-01-2018

Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է տղամարդկանց առաջնության աղյուսակը

Երեկ տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների երկրորդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ և, 2 հնարավորից իր ակտիվում գրանցելով 2 միավոր, սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Սև խաղաքարերով հանդես եկող Արման Փաշիկյանն ուժեղ գտնվեց Զավեն Անդրիասյանից և վաստակած 1.5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: 2-րդ տուրում հաղթանակ տոնեց նաև իր առաջին հանդիպումն անցկացնող Տիգրան Հարությունյանը: Հարությունյանը 1 հնարավորից ունի 1 միավոր: Մեկական միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուէլ Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Կանանց մրցաշարի տուրի կենտրոնական պարտիայում Մարիա Կուրսովան սև խաղաքարերով վստահ հաղթանակ տոնեց Մարիա Գևորգյանի նկատմամբ: Մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց Աննա Սարգսյանը: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին նաև Լիլիթ Գալոյանը ու Նարե Առաքելյանը: 2-րդ տուրից հետո Մարիա Կուրսովան և Աննա Սարգսյանը 2-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Լիլիթ Գալոյանն ու Նարե Առաքելյանը 1.5-ական միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները:

Նմանատիպ նյութեր