211652_close_icon
views-count6049 դիտում article-date 17:58 14-01-2018

Դահուկավազք. Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը շանս չտվեցին մրցակիցներին. ՖՈՏՈՇԱՐՔ

Հունվարի 12-14-ն Աշոցքում կայացավ դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Տղամարդիկ մրցեցին 10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ և սպրինտ մրցաձևերում, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճում, 5 կմ դասական ոճում և սպրինտում: Տղամարդկանց պայքարում հավասարը չունեցավ Միքայել Միքայելյանը: Նա առաջին հորիզոնականը զբաղեցրեց բոլոր մրցաձևերում: Կանանց պայքարում առաջատարը Կատյա Գալստյանն էր: Նա նույնպես երեք ոսկե մեդալ նվաճեց: Սա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ վերջին վարկանիշային մրցաշարն էր հայ դահուկավազորդների համար: Միքայել Միքայելյանը բարելավեց իր արդյունքը: Նա Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկնածուն է: Մեր առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից և ստիպված էր բաց թողնել նաև Հայաստանի առաջնությունը: Վնասվածքի պատճառով վերջին շրջանում վարկանիշային մրցաշարեր բաց թողնելու արդյունքում Սերգեյը զիջել է դիրքը դասակարգման աղյուսակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր