211652_close_icon
views-count17962 դիտում article-date 16:21 13-01-2018

Վրույր Թադևոսյան. «Ես գիտեմ՝ ինչ նպատակ դրեցի, կհասնեմ, ինչ ուզեցի, կունենամ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Exklusivelife.com

[url=http://www.exklusivelife.com/2018/01/12-02.html]EXKLUSIVElife.com[/url]-ը շարունակում է ներկայացնել տարվա ամփոփիչ հարցազրույցները հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս անգամ տարին է ամփոփում հաղորդավար և պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը։ [b]-Վրույր, անցնող տարին կարծես թե նշանակալից էր Ձեզ համար մասնագիտական դաշտում: Ինչպե՞ս կամփոփեք 2017-ը: [/b]-Այո, ակտիվ, շատ գործնական ու մի քիչ էլ խառնաշփոթ տարի էր՝ ամեն կողմից անակնկալներով և հետաքրքիր նորություններով: Ամփոփել չեմ կարող, որովհետև այդպես էլ չավարտվեց տարին ինձ համար: Համագործակցություններ սկսվեցին, որ կշարունակվեն նաև այս տարի, հեռանկարային առաջարկներ եղան, որ դեռ պետք է արդյունք տան այս տարի, ու, ընդհանրապես, ավարտ չեմ ուզում լինի այլևս: 2017-ին «կորուստներ» ունեցա, որոնց մասին երբեք չխոսեցի, բայց կորցրի կարծես թե մի ամբողջ կյանք, որի մասին երազել էի, որը պատկերել էի ՄԵԶ համար: Բայց անցավ: Պատահում է: Ամեն դեպքում, սա ընդհանրական փոփոխությունների ու մեծ հնարավորությունների տարի է լինելու, ես դա զգում եմ և դրան պատրաստվում եմ։ [b]-Ես գիտեմ՝ տարին բեմում եք դիմավորել: Ինչո՞ւ: Ինչպե՞ս ստացվեց: [/b] -Նկարահանումից նկարահանում, բեմից բեմ անցնելով՝ տարեմուտին մնացի բեմի վրա կանգնած: Անակնկալ փոփոխված սցենարի պատճառով ես 12-ը դիմավորեցի բարձրախոսը ձեռքիս: Վստահ եմ՝ 2018-ը լինելու է անակնկալներով հարուստ աշխատանքային տարի, որովհետև հենց տարեմուտն էլ այդպիսին էր փաստորեն։ 2017-ին հրաժեշտ տվեցի անակնկալ հանդիպումներով, 2018-ը դիմավորեցի անհավանական մարդկանց հետ: Ու չնայած ընտանիքիցս հեռու էի, բայց դա էլ իր խորհուրդն ունեցավ: Այս տարվա համար շրջագայություններ շատ են նախատեսված, որոնց մասին խոսել դեռ շուտ է: [b]-Իսկ ի՞նչ նորություններ սպասենք 2018-ին: Որպես ռադիոհաղորդավար, պրոդյուսեր, կամ որպես հեռուստահաղորդավար, նոր նախագծեր կներկայացնե՞ք։ [/b] -Իհարկե՝ կլինեն: Նոր գաղափարներ շատ կան, որոնք իրականացման ճանապարհին են արդեն: Տարին մեկնարկել ենք խիստ աշխատանքային գրաֆիկով, երկար չեք սպասի: Ընդ որում՝ դրանք միայն Հայաստանի հետ կապված չեն: Այս տարին ինձ համար և որպես հաղորդավար, և որպես պրոդյուսեր պետք է դառնա մասնագիտական աճի ու նոր ձեռքբերումների տարի: Իսկ նրանք, ովքեր ինձ ճանաչում և վստահում են, գիտեն, թե ինչ է նշանակում ինձնից լսել «պետք է» արտահայտությունը: Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր կայքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր