24242 դիտում
18:04 02-01-2018
Թուրքմենստանում արգելվել է սև գույնի ավտոմեքենաների շահագործումը
Թուրքմենստանի իշխանությունների որոշմամբ այսուհետ սև գույնի ավտոմեքենաներ չեն շահագործվի։ Այդ մասին հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոն»-ը։
Ներկա պահին բոլոր ավտոկայանատեղիներից տարհանվում են բոլոր սև գույնի ավտոմեքենաները։
Իշխանությունները, սակայն, թույլատրել են սև գույնի ավտոմեքենաները ներկել սպիտակ կամ այլ բաց երանգի գույներով։ Դա իր հերթին հանգեցրել է նրան, որ ավտոսպասարկման կենտրոնները, օգտվելով առիթից, նշված ծառայության համար կրկնակի և եռակի գին են պահանջում։
Նմանատիպ նյութեր
21411 դիտում
17:21 19-06-2019
Ժամ առաջ արգելեք հնամաշ ավտոմեքենաների շահագործումը Երևանում. Գևորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին
1337 դիտում
14:42 16-05-2014
Գեղարուտ գետի գույնի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ. ՀՀ ԱԻՆ