211652_close_icon
views-count133569 դիտում article-date 01:25 23-10-2017

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում. Երկհարկանի բնակելի շենքում պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. 14-ից ավելի ընտանիք հայտնվել է փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Կրակը տեսանելի է անգամ Արմավիր քաղաքից ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քանի որ շենքը ինչպես բնակիչներն են ասում «բաղդադի» է, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին է դառնում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շենքը երկհարակնի է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե այս 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել են նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ են գիշերելու և արդյոք կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են: Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել նաև Արմավիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները: Առաջին պահից հրդեհի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր