14947 դիտում
22:12 22-10-2017
Բաց նամակ ՀՀ կառավարությանը՝ ազատամարտիկներից
Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին: Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա ,որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովվի:
Առաջարկում ենք, այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով Հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ Հայ ընտանիքներ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում:
Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով: Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը,որոնք միլիոններ են կազմում:
Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս երկու առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:
Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Նախաձեռնողներ՝ ՀԱԿՈԲ ԴԱՇՅԱՆ (ՀԱՊՀ դասախոս)
ՄԱՐԱՏ ՍԵՎՈՅԱՆ(ԶՊԳ-Ի Տ/Կ տնօրեն)
Նմանատիպ նյութեր
12271 դիտում
23:39 14-11-2017
Բաց նամակ ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը
2196 դիտում
20:46 21-04-2020
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է ուղղել ՀՀ Կառավարությանը
Այս բաժնից
571 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
439 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից