211652_close_icon
views-count8629 դիտում article-date 23:05 22-10-2017

Տրամպը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավատում է իր մասին «ֆեյք» լուրերին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ ամերիկացիների գրեթե կեսը հավատում են իր մասին ԶԼՄ-ներում հրապարակվող կեղծ նյութերին: Հերթական անգամ դժգոհելով «ֆեյք» նորություններից, Տրամպը, սակայն՝ չի ասել, թե որտեղից է վերցրել նման վիճակագրությունը: «Մարդկանց 46%-ը հավատում է կեղծ պատմություններին, որոնք հրապարակում ու հեռարձակում են լրատվամիջոցները: Ավելի վատն են ֆեյք նորությունները», գրել է Տրամպը իր միկրոբլոգում: Նշենք, որ Տրամպը դեռ մինչև երդման արարողությունը բազմիցս է քննադատել մի շարք ամերիկյան լրատվամիջոցներին: Մասնավորապես, CNN-ի թղթակցին նա մեղադրել էր, թե վերջինս «ամենասարսափելի, ֆեյք նորություններ տարածող կազմակերպության» ներկայացուցիչ է, իսկ The New York Times и Politico պարբերականների լրագրողներին չէին թույլատրել ամերիկյան ղեկավարի մամուլի ասուլիսին:

Նմանատիպ նյութեր