12238 դիտում
23:31 22-10-2017
Անգլիա. Լոնդոնյան ակումբները ջախջախիչ հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրը բավական հաջող ստացվեց լոնդոնյան երկու ակումբների՝ «Արսենալի» ու «Տոտենհեմի» համար:
«Արսենալը» արտագնա խաղում 5:2 հաշվով հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ, թեպետ առաջինը հաշիվը բացել էին դաշտի տերերը:
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Էվերտոնի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին, սակայն առաջին խաղակեսում հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ ընդմիջումից հետո խփեցին ևս 4 գոլ: Դաշտի տերերը 68-րդ րոպեից խաղում էին 10 խաղացողներով:
Իսկ ահա տուրի կենտրոնական խաղում, որը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, «Տոտենհեմը» 4:1 հաշվով ջախջախեց «Լիվերպուլին»:
Մաուրիսիո Պոչետինոյի թիմը գերազանց հանդիպում անցկացրեց, իսկ նրա առաջատարը՝ հարձակվող Հարի Քեյնը, պարզապես անկասելի էր: Ներկայումս աշխարհի լավագույն խաղացողներից մեկը դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Այս տուրից հետո «Արսենալը» 16 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Չելսիին»: «Տոտենհեմը» վաստակեց 17 միավոր և այժմ 3-րդն է: «Լիվերպուլը» 13 միավորով 8-րդն է:
[b]Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր
[/b]
«Էվերթոն» - «Արսենալ»՝ 2:5
Ուեյն Ռունի, 12, Օմար Նիասե, 90+3 – Նաչո Մոնրեալ, 40, Մեսութ Օզիլ, 53, Ալեքսանդր Լյակազեթ, 77, Աարոն Ռեմզի, 90, Ալեքսիս Սանչես, 90+5
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 4:1
Հարի Քեյն, 4, 56, Սոն Հոն-Մին, 12, Դելե Ալի, 45+3 – Մոհամեդ Սալահ, 24
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6504 դիտում
22:41 15-10-2016
Իսպանիա. «Բարսելոնան» եւ «Ատլետիկոն» ջախջախիչ հաղթանակներ տարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
985 դիտում
23:34 26-05-2014
Լոնդոնյան ակումբները կպայքարեն Սամի Խեդիրային ձեռք բերելու համար
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ