211652_close_icon
views-count8095 դիտում article-date 21:47 22-10-2017

Գերմանիայում առաջին անգամ գումարտակը գլխավորել է տրանսգենդերը

Գերմանիայի Բունդեսվերի ղեկավարությունը պատմության մեջ առաջին անգամ գումարտակի հրամանատար է նշանակել տրանսգենդերին: Խոսքը գնում է 43-ամյա փոխնգնդապետ Անաստասիա Բիֆանգի մասին: Նա պնդում է, որ միշտ տառապել է «թերլիարժեքության» զգացումով, իսկ երեք տարի առաջ որոշել է այլևս չհանդուրժել դա և հորմոնալ թերապիա անցնել, որի հետո՝ ևս մի քանի վիրահատություն: Այժմ Բիֆանգն իրեն ընկալում է որպես կին: Բացի այդ, փոխգնդապետը զինվորական միասեռականների հանրության ակտիվ անդամ է և վստահ է, որ նոր պաշտոնում լուրջ հաջողությունների կհասնի, այդ թվում այն մարդկանց իրավունքների պաշտպանության, որոնք փոխել են սեռը: Բիֆանգը բանակում ծառայում է արդեն 23 տարի: Նրան է վստահվել Շտորկովոյում տեղակայված կապի 381-րդ գումարտակը, որի անձնակազմի քանակը այժմ ավելի քան 700 զինվոր է:

Նմանատիպ նյութեր