4389 դիտում
20:43 22-10-2017
Թաեքվոնդոյիստները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական (Մ 17) առաջնությունը: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մայրցամաքի առաջնությունում հանդես կգան Լևոն Գասպարյանը (48 կգ), Բաբկեն Սարգսյանը (51 կգ), Սուրեն Այդինյանը (55 կգ), Ռոման Հայրապետովը (59 կգ), Ալբերտ Հովհաննիսյանը (63 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (73 կգ):
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 30-ին: Մինչև Եվրոպայի առաջնությունը մեր թաեքվոնդոյիստները կենտրոնացված մարզումներ են անցկացնում «Դինամոյում»: Մասնագետների կարծիքով, հայաստանցի մարզիկներն ընդունակ են պայքարելու մեդալների համար գրեթե բոլոր քաշային կարգերում:
Մայրցամաքի առաջնության մեկնարկից առաջ «Դինամո» ՄՀԿ-ում կայացավ թաեքվոնդոյի «Արմար» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցեց 8-ից 18 տարեկան մոտ 180 մարզիկ Երևանից, հանրապետության մարզերից և Արցախից:
«Պաշտոնական միջազգային մրցաշարեր անցկացվում են 13 և բարձր տարիքային խմբի մարզիկների համար, այդ պատճառով կազմակերպում ենք ակումբային մակարդակի մրցաշարեր պատանի մարզիկների համար:
Նրանց համար, փաստորեն, սա Հայաստանի ոչ պաշտոնական առաջնություն է, իսկ ավագ տարիքի թաեքվոնդոյիստները լրացուցիչ մրցաշարային փորձ են ձեռք բերում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Նմանատիպ նյութեր
5628 դիտում
18:13 06-11-2017
Հայաստանի թաեքվոնդոյիստները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
3185 դիտում
17:28 23-09-2021
Բռնքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
4699 դիտում
19:39 12-12-2017
Հայ թաեքվոնդոյիստները հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում
Այս բաժնից
1111 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող
1150 դիտում
09:54 14-04-2024
Արման Ծառուկյանն առավելության է հասել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ
1060 դիտում
21:30 13-04-2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ