211652_close_icon
views-count5943 դիտում article-date 19:24 22-10-2017

Չավի. Ժամանակին ես բանակցություններ եմ վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, որն այժմ հանդես է գալիս կատարի «Ալ Սադ» թիմում, հայտնել է, որ կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ժամանակին ես Ալեքս Ֆերգյուսոնի եղբոր՝ Մարտինի հետ քննարկել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորությունը: Սակայն ես որոշեցի մնալ «Բարսելոնայում»: Ես միշտ մտածել եմ «Բարսելոնայի» մասին, դա իմ սիրելի թիմն է և մնացել է իմ սրտում: Դա աշխարհի լավագույն ակումբն է», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր