211652_close_icon
views-count11172 դիտում article-date 20:23 22-10-2017

ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից և մխրճվել շենքերի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Նոքսվիլ քաղաքում (Տենեսի նահանգ) 50 վագոնից բաղկացած ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից և ճանապարհամերձ երկու շենքի մեջ մտել: «Ռելսերից դուրս է եկել 50 վագոնից բաղկացած գնացքը: Վնասվել են առնվազն երկու շենք: Ոստիկանությունը ուսումնասիրում է հնարավոր վտանգները: Հեռու մնացեք այդ շրջանից», նշված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Վթարի արդյունքում տուժածներ չկան: Գնացքը կոնտեյներներ էր տեղափոխում ծովային բեռնափոխադրումների համար, վտանգավոր նյութեր վագոնները չեն պարունակել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր