7059 դիտում
18:43 22-10-2017
Կիևի կենտրոնում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիևի կենտրոնում տեղի են ունեցել ընդհարումներ հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև:
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ամբիոնից հայտարարել է, որ իրավապահները բարձրախոսով ցուցարարների ականջներն են սղոցում և ակցիայի մասնակիցներին կոչ է արել առգրավել բեռնատարը:
Ոստիկանությունը արգելափակել է ակտիվիստների ճանապարհը դեպի մեքենան, որտեղ գտնվել է աղմուկ հանող սարքավորումը: Երբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիանական շղթան, ծեծկռտուք է սկսվել:
Շիկացած այդ մթնոլորտում «Պյոտ Պորոշենկոյի» դաշինքի ներկայացուցիչ, պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն կարողացել է մոտենալ մեքենային և բախումը մարել է:
Նշենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ Սաակաշվիլին քաղաքացիներին կոչ է արել «բարեփոխումների մայդան» սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
10:11 27-01-2014
Կիևի ցուցարարները զավթել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը
969 դիտում
22:18 30-01-2014
Կիևի ցուցարարները վրաններ են տեղադրում
4420 դիտում
22:26 04-07-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում հրահրել. Վալերի Օսիպյան