211652_close_icon
views-count14625 դիտում article-date 18:26 22-10-2017

«Մալագան» զայրացած է, որ մրցավարը հաշվել է «Բարսելոնայի» գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մալագայի» պաշտպան Լուիս Էրնանդեսը զայրացած է մրցավար Պաբլո Ֆուերտեսի որոշումից, որը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղում (0:2) հաշվել էր Ժերար Դելոֆեուի գոլը: Կատալոնացիները բացել էին խաղի հաշիվը, երբ Լյուկա Դինը եզրից փոխանցում էր կատարել Դելոֆեուին, թեպետ գնդակն արդեն հատել էր դաշտի եզրը: «Գնդակը կես մետր դուրս էր եկել գծից, սա աբսուրդ որոշում է: Հերթական անգամ մենք տուժում ենք մրցավարական սխալներից: Ես միշտ ասել եմ, որ մրցավարների աշխատանքը բարդ է, սակայն մենք «Էյբարից» գոլ բաց թողեցինք խաղից դուրս վիճակից, հետո՝ «Վալենսիայից»: Ինը խաղից վեցում մենք գոլեր ենք բաց թողել մրցավարական սխալների պատճառով», ասել է Էրնանդեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր