211652_close_icon
views-count8532 դիտում article-date 17:51 22-10-2017

Նեյմարը ընդհարվել է ՊՍԺ-ի մարզչի հետ

ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ տարաձայնություններ ունի: Հոկտեմբերի 20-ին՝ թիմի մարզման ժամանակ մարզչի ու ֆուտբոլիստի միջև լուրջ հակասություն է առաջացել: Էմերին որոշել էր, որ ինտենսիվ մարզմանը կմասնակցեն միայն այն ֆուտբոլիստները, որոնք Չեմպիոնների լիգայում խաղադաշտ չէին մտել «Անդերլեհտի» հետ հանդիպմանը (4:0): Նրանք, ովքեր խաղացել էին հոկտեմբերի 18-ին, պետք է թեթև մարզում անցկացնեին և գնային մերսման: Նեյմարը ցանկացել է խաղային մարզմանը մասնակցել, սակայն Էմերին մերժել է: Այդ ժամանակ բրազիլացին զայրացած հեռացել է խաղադաշտից՝ գնդակով բարկացած հարվածելով պատին»:

Նմանատիպ նյութեր