211652_close_icon
views-count2852 դիտում article-date 15:43 22-10-2017

Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի անդամների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17.00-ին, 1962 թ. ծնված Կարինե Է.-ն ներկայացել է բաժին և հանձնել կարճեցված փողերով, առանց գրառման երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի՝ տարբեր տրամաչափի 46 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ ամուսնուն՝ Ռաֆիկ Պ.-ին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր