211652_close_icon
views-count3730 դիտում article-date 09:46 22-10-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել

Հոկտեմբերի 20-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, Երևան-Երասխ խճուղի/4 հասցեում գտնվող ջերմոցային տնտեսության մոտակայքում՝ 5 հա, Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղում՝ «Մարիամ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մարզպետարանի մոտակա սարում՝ 2 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի 7-րդ շենքի մոտակայքում՝ 100 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թագավորանիստ» կոչվող հանդամասում ՝ 2 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր