211652_close_icon
views-count21656 դիտում article-date 18:36 21-10-2017

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Հանքավանում լրագրողներին ներկայացրեց 2018թ. պետական բյուջեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ֆինանսների նախարարությունն այսօր կայացած արտագնա սեմինարում լրագրողներին է ներկայացրել հարկաբյուջետային կանոնների վերանայման, մշակման և մշակման, դրանց արդիականացման նախագիծը, որին աջակցում է Արժույթի միջազգային հիմնադրամը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հարկային նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018թ-ից, բավականին լավ հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար` կանխիկ հոսքերի կառավարման առումով. «Հարկային օրենսգրքում բավականին լավ շոկոլադներ կան, որ կարող են խնդիրներ առաջացնել հարկային մարմինների համար: Կարևոր մեխը` կոնսոլիդացիան շարունակում ենք, որպեսզի պարտքը նվազեցնենք, այսինքն` ՀՆԱ մեջ պարտքի մակարդակն իջնելու է: Երբ միջնաժամկետում ՀՆԱ աճը կայունանա, այն ժամանակ թոշակները կբարձրանան: Հունաստանում անընդհատ պարտք էին վերցնում` թոշակներ վճարելու համար, հետո ստիպած եղան 3 անգամ թոշակները պակասացնել. «Թոշակ բարձրացնելու համար առնվազն 5%-անոց աճ է պետք, 3%-անոցը բավարար չէ»,- եզրահանգել է նախարարը: ՀՀ ֆինանսների փոխնախարաներ Ատոմ Ջանջուղազյանը և Արմեն Հայրապետյանն էլ ներկայացրել են նախատեսվող փոփոխությունները: Ա. Ջանջուղազյանը նշել է, որ պետական պարտքն ավելացվելու է, բայց ավելի կարևոր խնդիր է պարտքի կառավարումը. «Չկա բացարձակ որևէ հասկացություն և, եթե այսօր որևէ լուծում գնահատվում է որպես լավագույն, 30-40 տարի հետո այն նորից չի համարվի լավագույն», ասել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ցնցումների դեպքում, ըստ Ջանջուղազյանի, պարտքը կավելացվի և կարող է գերազանցել 60%-ը, բայց` հետ վերադառնալու պարտավորությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+

Նմանատիպ նյութեր