39351 դիտում
14:26 21-10-2017
Բաքվում Հայաստանի դրոշով երթևեկող ավտոմեքենա են նկատել
Բաքվի պետավտոտեսչությունը հաստատել է, որ Mercedes մակնիշի 10-ՍՍ-550 համարանիշի ավտոմեքենայում Հայաստանի պետական դրոշն է նշմարվել։ Այդ մասին հաղորդել է Report.az-ը՝ վկայակոչելով տեսչության անվտանգության քարոզչության ու հանրային կապերի հարցերով բաժնի պետ Վագիֆ Ասադովին։
Նրա խոսքով՝ ավտոմեքենան թյունինգապատվել է հայկական ընկերության կողմից։ Այն պատկանում է ոմն Շահին Խանալիևի, ով բնակվում է արտասահմանում։ Իսկ ավտոմեքենան նա գնել է Բաքվի սրահներից մեկից։
Խանալիևը պնդել է, որ դրոշը ոչ թե հայկական է, այլ կոլումբիական։
«Պարզ չէ միայն, թե ինչպես է հայկական դրոշով ավտոմեքենան հայտնվել Ադրբեջանում։ Ամենայն հավանականությամբ, այն բերվել է Վրաստանից»,-ասել է չինովնիկը։
Իրավապահները հետաքննություն են սկսել այդ առնչությամբ։
Նմանատիպ նյութեր
5334 դիտում
10:37 07-09-2016
Ովքե՞ր են Հայաստանի դրոշով մասնակցել Ղրղզստանում «Քոչվորների համաշխարհային խաղերին». «Ժողովուրդ»
1315 դիտում
20:11 24-02-2014
ԱՄՆ դրոշով պաշտպանվող տղամարդը վրացի երիտասարդներին անվանում է դավաճաններ. տեսանյութ
2091 դիտում
11:28 16-04-2014
Ադրբեջանցին սպիտակ դրոշով փորձել է Հայաստան փախչել
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
412 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել