211652_close_icon
views-count13426 դիտում article-date 10:30 21-10-2017

Անսպասելի հայտարարություն՝ Երևանում. Հայաստանն ու Լեհաստանը գնում են «վա բանկ». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Մենք քննարկեցինք հայտարարության տեքստը, քննարկեցինք, թե ինչպես կարելի է բարելավել Արևելյան գործընկերության ծրագիրը՝ հաշվի առնելով Լեհաստանի ցանկությունները և հուսամ՝ նաև Հայաստանի ցանկությունները: Նաև այն, թե ինչպես կարելի է այդ ծրագրում Եվրոպական միությանն անդամակցության իրական հեռանկարներ ստեղծել, քանի որ առայժմ Արևելյան գործընկերությունը հեռու է կատարյալ գործիք լինելուց՝ չառաջարկելով անդամակցության իրական հեռանկար»,- Երևանում երեկ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Ստացվում է, որ ԵՏՄ անդամ Երևանում ԵՄ անդամ Լեհաստանի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի արտգործնախարարները քննարկում են ԱլԳ ծրագրում ԵՄ անդամության հեռանկարներ ներառելու հարցը: Այդ հայտարարությունը իր քաղաքական բովանդակությամբ և կարգավիճակով գործնականում մի քանի անգամ ավելին է, քան, ասենք, Հայաստանի խորհրդարանում ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Բնականաբար, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպես է արձագանքելու այդ հայտարարությանը Ռուսաստանը, որովհետև Լեհաստանի արտգործնախարարը, փաստորեն, հայտարարում է, որ Երևանի հետ քննարկել են ԵՄ անդամության հեռանկար, թեկուզ ոչ անմիջական, այլ ԱլԳ ծրագրով միջնորդավորված: Միթե՞ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը այդ հայտարարությունն արել է առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու կամ առնվազն առանց պատկերացնելու, թե ինչքան խնդիր կարող է ունենալ Երևանը Մոսկվայի մոտ: Համենայնդեպս, այն էլ նոյեմբերին ստորագրվելիք շրջանակային համաձայնագրին ընդառաջ Ռուսաստանի այդօրինակ դժգոհության հրահրումը կարող է ունենալ ավելի վատ էֆեկտ հենց համաձայնագրի ստորագրման վրա: Թե՞ բանը հենց այն է, որ համաձայնագիրը այդ առումով իրապես վտանգված է, և Հայաստանն ու Լեհաստանը պարզապես գնում են վա բանկ՝ ակնարկելով, որ եթե Մոսկվան զուտ քմահաճույքի պատճառով կամ ինչ-ինչ այլ, այսպես ասած, զուտ կոնյունկտուրային պատճառներով, որովհետև քաղաքական պատճառ Մոսկվան պարզապես չունի, արգելակի ԵՄ հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը, ապա երրորդ փորձ այլս չի լինի, կլինի ԵՄ ուղիղ անդամակցության գործընթաց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր