211652_close_icon
views-count10185 դիտում article-date 10:23 21-10-2017

Վարչապետի գլխավոր խորհրդականը չի կարողանում աշխատել երիտասարդների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը հայտնվել է դժվար կացության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերահսկելու պարտականությունը դրված է Գագիկ Մարտիրոսյանի վրա: Բայց վերջինս պարտականությունները կատարելիս լուրջ խնդիրների է բախվում, քանի որ վարչապետի կադրերը պարզապես մատնված են անգործության, և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են աշխատել: Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, և վերջինս իրավիճակը ներկայացրել է վարչապետին և հայտարարել, որ այլևս չի կարողանում աշխատել ջահելների հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Մարտիրոսյանի հետ, սակայն ի պատասխան մեր հարցմանը՝ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր