211652_close_icon
views-count5007 դիտում article-date 23:59 20-08-2017

Ֆիլիպինյան զինվորականները թռչնագրիպի պատճառով հազարավոր հավերի են ոչնչացրել

Ֆիպինինները զինվորականներ են ուղարկել Նուեվա Էսիխա նահանգ, որպեսզի նրանք թռչնագրիպի տարածման կապակցությամբ հավեր ոչնչացնեն: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Փոխգնդապետ Իսագանի Նատոյի խոսքով՝ ավելի քան հարյուր զինվորներ են ուղարկվել Ջաեն ու Սան Իսիդրո քաղաքներ, որտեղ գրանցվել էր հիվանդացության երկու դեպք լորերի շրջանում։ Ինչպես հայտնում է աղբյուրը` զինվորականները հազարավոր հավեր են ոչնչացրել: Իշխանությունները դեռ չեն պարզել, թե ինչն էր դարձել թռչնագրիպի բռնկման պատճառ։

Նմանատիպ նյութեր