211652_close_icon
views-count7875 դիտում article-date 23:45 20-08-2017

Հրդեհ Ծաղկաբեր գյուղում

Օգոստոսի 20-ին, ժամը 17:06-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաբեր գյուղի 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է վագոն-տնակ և ներսում պահեստավորված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:41-ին, մարվել՝ 19:18-ին: Այրվել է վագոն-տնակի հատակը (մոտ 10 քմ), ներսի երեսպատումը (70 քմ) և 150 հակ պահեստավորված անասնակեր:

Նմանատիպ նյութեր