211652_close_icon
views-count10928 դիտում article-date 22:55 20-08-2017

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Օգոստոսի 20-ին, ժամը 18:30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են օձ ու տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 20-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 20-ին, ժամը 17:27-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 28-րդ փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր