211652_close_icon
views-count6499 դիտում article-date 21:45 20-08-2017

Մարկոս Ալոնսոն հաղթեց «Տոտենհեմին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնում կայացավ Անգլիայի առաջնության 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ փոխչեմպիոն «Տոտենհեմի» և չեմպիոն «Չելսիի» միջև: Հանդիպումն արդարացրեց ակնկալիքները. այն ստացվեց բավական դիտարժան, գոլային պահերով հարուստ և ավարտվեց «Չելսիի» հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հերոսը դարձավ «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն, որը դուբլ հեղինակեց: Նրա թիմակից Բատշուային ինքնագոլի հեղինակ դարձավ: Երկու տուրից հետո թիմերն ունեն 3-ական միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր [/b] «Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2 Միշի Բատշուայի, 82, ինքնագոլ - Մարկոս Ալոնսո, 24, 88
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր