211652_close_icon
views-count14048 դիտում article-date 22:38 20-08-2017

Բելգիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Բելգիայում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է երեկույթի մասնակիցների խմբի մեջ, ինչի հետևանքով չորս մարդ տուժել է, իսկ նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 03:50-ին՝ Լյուքսեմբուրգ պրովինցիայի Ասենուա քաղաքում: Ավտոմեքենայում եղել է ևս երկու մարդ, և վարորդը դիտավորյալ մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Միջադեպի ականատեսները տեղի ունեցածի մասինանմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, և հանցագործները մոտ մեկ ժամ անց ձերբակալվել են: Դատախազության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը չի որակվում որպես ահաբեկչություն:

Նմանատիպ նյութեր