211652_close_icon
views-count3352 դիտում article-date 19:45 20-08-2017

Կատալոնիայի ոստիկանությունը որոնում է ահաբեկչական ակտերի հետ կապված մարդկանց

Կատալոնիայի իրավապահ մարմինները որոնում են Բարսելոնայում և Կամբրիլսում իրականացված ահաբեկչական ակտերի հետ կապ ունեցող մարդուն: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Հետաքննությունը շարունակվում է, և մենք շարունակում ենք աշխատել: Մենք փնտրում ենք ահաբեկչական ակտերի հետ կապված ևս մեկ մարդու: Չենք կարող հաստատել նրա ներգրավվածության աստիճանը», - ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Բացի այդ, ոստիկանությունը նախազգուշացնում է, որ դեռևս անցկացվում են խիստ ստուգումներ Կատալոնիայում, մասնավորապես՝ Ֆրանսիայի սահմանին:

Նմանատիպ նյութեր