211652_close_icon
views-count10989 դիտում article-date 17:14 20-08-2017

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 300 մլն եվրո հրաժարագինը վճարել Մեսիի համար

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ետ գնել հարձակվող Լիոնել Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայից», հայտնում է Mundo Deportivo-ն: Նշվում է, որ «քաղաքաբնակները» կատալոնացիներին պատրաստ են վճարել Մեսիի պայմանագրի ամբողջ հրաժարագինը, որը կազմում է 300 մլն եվրո: «Մանչեսթե Սիթին» մտադիր է օգտվել Մեսիի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված անորոշ իրավիճակից: Ավելի վաղ կատալոնացիները հայտարարել էին արգենտինացու հետ համաձայնության գալու մասին, սակայն Մեսին նոր պայմանագրի տակ իր ստորագրությունը դեռ չի դրել: Նոր պայմանագրով հրաժարագինը աճելու է մինչև 400 մլն եվրո, և անգլիական ակումբը ցանկանում է այժմ գնել Մեսիին, որպեսզի խուսափի ավելի բարձր արժեքից:

Նմանատիպ նյութեր