211652_close_icon
views-count21145 դիտում article-date 16:45 20-08-2017

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են BMW-ն ու 2 Mercedes-ները. կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 23:00-ի սահմաններում Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Պռոշյան գյուղի բնակիչ, 30-ամյա Սուրեն Ամիրյանի վարած BMW մակնիշի 35 GԼ 864 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչներ, 32-ամյա Վահան Ուլիխանյանի վարած Mercedes մակնիշի 24 ՕՕ 007 համարանիշի և 33-ամյա Արթուր Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 12 CC 002 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ավտոմեքենայի ուղևոր, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Պատվական Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր