211652_close_icon
views-count19958 դիտում article-date 15:53 20-08-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմական ռեկորդ սահմանեց

Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/19/1075161/]ջախջախելով [/url]«Սուոնսիին», մի շարք ռեկորդներ սահմանեց: Նախ, մանկունյանցիները 1907/1908 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ լիգայի մեկնարկային երկու տուրերում խփեցին 4 և ավելի գոլ: Առաջին խաղում թիմը 4:0 հաշվով հաղթել էր «Վեսթ Հեմին»: «Մանչեսթեր Յունայթեդի»՝ առաջին երկու տուրում խփած և բաց թողած գոլերի տարբերությունը լավագույնն է ԱՊԼ-ի պատմության մեջ՝ 8:0: Հարձակվող Ռոմելու Լուկակուն ակումբի պատմության մեջ 5-րդ ֆուտբոլիստն է (Իբրահիմովիչ, Մարսյալ, Մակեդա, Սաա), որը ԱՊԼ-ի մեկնարկային երկու խաղերում աչքի է ընկել:

Նմանատիպ նյութեր