211652_close_icon
views-count3643 դիտում article-date 15:14 20-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 20-ին, ժամը 09:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ս. Տարոնցու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հանրակացարանի 5-րդ հարկի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի կարողանում մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակում պառկած հայտնաբերել 1946 թ. ծնված Ս. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Նմանատիպ նյութեր