211652_close_icon
views-count12335 դիտում article-date 16:30 19-08-2017

ՊԲ զինծառայողները գումարային սատարում են ստացել

Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Հայտնում է razminfo-ն: «Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ և դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում ևս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում»,- նշված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր