211652_close_icon
views-count13145 դիտում article-date 19:51 19-08-2017

Վրաստանի ԿԳՆ-ն 50.300 առաջին դասարանցիներին համակարգիչներ կնվիրի

Նոր ուսումնական տարվա ընթացքում Վրաստանի առաջին դասարանցիները կստանան Acer համակարգիչներ: Վրաստանի կրթության և գիտության նախարարության կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից «Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել են, որ երկրում սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարում բոլոր հանրային դպրոցների առաջին դասարանցիներին կնվիրեն համակարգիչներ: Հայտնում է [url=http://www.aliq.ge/53-700-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%B9-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6/]aliq.ge[/url]-ն: Այս տարի գրանցված է մոտավորապես 50.300 առաջին դասարանցի, նրանց կնվիրաբերեն Acer TravelMate B117 Notebook PC: Համակարգիչներ կբաժանվեն նաեւ առաջին դասարանցիների դասղեկներին։ Այս տարի նախարարությունը 53.700 համակարգիչ է ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր