211652_close_icon
views-count10398 դիտում article-date 21:40 19-08-2017

Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է հացադուլ են անցկացնում

Գուրջաանիի երկաթգծի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է հացադուլ են անցկացնում երկաթգծի դեպարտամենտի առջև։ Ցույցին ևս մի քանի մարդ է միացել և հիմա հացադուլ է անում 8 աշխատակից։ Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%A9%D5%A3%D5%AE%D5%AB-%D5%BE/]aliq.ge[/url]-ն: Հիշեցնենք, որ երկաթուղու աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել կրճատումների հետևանքով Գուրջաանիից Սադախլո տեղափոխումը: Ըստ ցուցարարների՝ ղեկավարությունը չի փորձում բանակցություններ անցկացնել և իրենց հետ սպառնալիքներով է խոսում։ Ուստի, գործադուլավորները պահանջում են երկաթգծի վարչակազմի, մասնավորապես ենթակառուցվածքների եւ հասարակայնության հետ կապերի վարչության տնօրենի հրաժարականը։ Երկաթգծի հանրային կապերի ծառայության ղեկավար Դաչի Ցագուրիան ցույցի մասնակիցներին ավելի վաղ անվանել էր «քաղաքականորեն ղեկավարվող»: Ըստ նրա, այդ մարդիկ օգտագործվում են սադրիչների կողմից։

Նմանատիպ նյութեր