211652_close_icon
views-count12492 դիտում article-date 10:20 19-08-2017

Երբ սահմանին կրակոցներ են լինում Ղազախի ադրբեջանցիները խուճապահար լքում են իրենց գյուղերը. Ֆելիքս Մելիքյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը 38 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 1990-ական թվականների կռիվների ժամանակ գյուղում 40 զոհ է եղել: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանի աշխատասենյակում պահվում են ադրբեջանական տարբեր տեսակի արկերի, փամփուշտների բեկորները, որոնք ադրբեջանական հրետակոծություններից և գնդակոծություններից հետո գտնվել են գյուղի տարածքում: Ֆ. Մելիքյանն ասաց՝ ադրբեջանցիները զգում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրենք պարտվել են, հայերը հաղթանակել են: Հարցրինք, թե դա ինչից է երևում: Նա ասաց, որ դա երևում է ադրբեջանցիների պահվածքից, նրանց անցուդարձից: Նրան խնդրեցինք ավելի կոնկրետ նշել ադրբեջանցիների նման պահվածքի դրսևրման մասին: Ֆ. Մելիքյանն ասաց, որ երբ հայ-ադրբեջանական սահմանում կրակոցներ են լինում, Կոթիի հարևան Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի բնակիչները խուճապահար լքում են իրենց գյուղերը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր