10996 դիտում
09:35 19-08-2017
Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի. ՄՆ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:
«Մշակույթի նախարարությունը պաշտոնապես դիմել է Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հնարավոր սեղմ ժամկետում վանական համալիրի տարածքից գերեզմանը տեղափոխելու և պատմական միջավայրը վերականգնելու համար»,- մեր հարցմանը պատասխանեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Գոհար Գրիգորյանը:
Նրա խոսքով, ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ՝ հուղարկավորության հետևանքով պատճառված վնասը գնահատելու նպատակով մասնագետներն աշխատել են Սանահինում և ներկայում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ տեղահանված տապանաքարերի վերատեղադրման աշխատանքների նախահաշիվը:
Գերեզմանը տեղափոխվելուց հետո այդ աշխատանքը կստանձնի մշակույթի նախարարությունը:
Սանահինի վանական համալիրի տարածքում նոր թաղում կազմակերպելու մասին հայտնի էր դարձել հունիսի կեսին: Այդ ընթացքում տեղահանվել էին նաև հին տապանաքարեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
21733 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին