211652_close_icon
views-count19068 դիտում article-date 10:56 18-08-2017

64 համարի երթուղայինին չսպասեք. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի համար 64 երթուղուց օգտվող քաղաքացիներն այսօր երկար ժամանակ միկրոավտոբուսի սպասելուց հետո, ի վերջո, պարզել են, որ հանրային այդ տրանսպորտը չի գործում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին, որ երթուղին փակվում է, քանի որ տնտեսվարողը հրաժարվում է աշխատել: «Բայց քաղաքապետի համապատասխան որոշումն առայժմ չկա»,- հավելեցին վարչությունից: Թե որ ընկերությունն է սպասարկում համար 64 երթուղին և ինչով է պատճառաբանել դրանից հրաժարվելու մտադրությունը, քաղաքապետարանից չմանրամասնեցին` նշելով, որ մնացած հարցերի վերաբերյալ պարզաբանում կտրամադրվի քաղաքապետի որոշումը լինելուց հետո: Համար 64 երթուղայինի վերջնակայանը Երևանի պետական համալսարանն էր, և երթուղուց հիմնականում օգտվում էին ուսանողները: Համար 64-ը ԵՊՀ հասնող փոքրաթիվ հանրային տրանսպորտներից էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր