211652_close_icon
views-count15736 դիտում article-date 10:48 18-08-2017

Հայաստանը վերածվում է «դուրս գրված» ավտոմեքենաների գերեզմանոցի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան ու այստեղ շահագործվում: Հետևանքները պարզ են` նախևառաջ աղտոտվում է օդը՝ դառնալով տարբեր հիվանդությունների, այդ թվում`քաղցկեղի առաջացման պատճառ: Որոշ ժամանակ առաջ Հայաստան ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները այս առիթով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, քննարկել իրավիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ստեղծվել է երկկողմանի աշխատանքային խումբ, որը մշակում է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Բայց մյուս կողմից նկատենք` մեր քաղաքացիները վճարունակ չեն, հետևաբար թանկարժեք մեքենաների գնորդներ, մեղմ ասած, դժվար է գտնել: Այնպես որ, հայտնվել ենք երկու քարի արանքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր