33584 դիտում
16:46 17-08-2017
Չինացի գիտնականներն առաջին անգամ մարդկային մարմնի կրիոգեն սառեցում են կատարել
Չինաստանում գիտնականների մի խումբ աշխարհում առաջին անգամ մարդկային օրգանիզմի սառեցման փորձ է արել կրիոգեն եղանակով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Գիտնականները Shandong Yinfeng Biological Engineering մասնագիտացված ընկերության պատրաստած հատուկ կրիոխցիկի մեջ են տեղադրել թոքերի քաղցկեղից մահացած 49-ամյա Չժան Վենլյանի դին։
Նրանք հուսով են, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ կտա մահացած մարդու օրգանիզմը մի քանի տասնյակ տարի հետո վերականգնել, իսկ այդ ընթացքում մարմինը խցիկի մեջ կպահպանվի իդեալական պայմաններում։
Սառեցման օպերացիան իրականացվել է այս տարվա մայիս ամսին, սակայն այդ մասին տեղեկությունը տարածվել է միայն օրեր առաջ։
Նմանատիպ նյութեր
4719 դիտում
17:09 18-02-2014
ԱՄՆ֊ի գիտնականներն առաջին անգամ մարդու թոք են աճեցրել
3765 դիտում
21:24 11-05-2015
Գիտնականներն առաջին անգամ ամպրոպ են լուսանկարել. տեսանյութ
2359 դիտում
23:36 16-05-2015
Գիտնականներն առաջին անգամ ուսումնասիրել են ճանճի գլխուղեղը
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը