211652_close_icon
views-count17332 դիտում article-date 15:05 15-08-2017

«Երևանյան ամառ 2017». Նուբարաշենում տեղի ունեցավ մանկական համերգային ծրագիր

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում տեղի է ունեցել «Գունագեղ ամառ Նուբարաշենում» մանկական համերգային ծրագիրը: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի սաները, ինչպես նաև հայտնի և սիրված պատանի երգիչ-երգչուհիներ: Ուրախ տրամադրություն են ապահովել նաև հետաքրքիր խաղ-մրցույթները: «Գունագեղ ամառ Նուբարաշենում» միջոցառման նպատակը ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելն էր: Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Նմանատիպ նյութեր