211652_close_icon
views-count46293 դիտում article-date 12:10 15-08-2017

Վանաձորում հանդիպեցին «Լոռի» ՖԱ-ն և «Փյունիկ-2»-ը, թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Լոռի» թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռի» ՖԱ-ն Հայաստանի առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակում հանդիպեց «Փյունիկ-2»-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանդիպմանը ներկա հյուրերը և մասնակիցները ակադեմիայի փոխտնօրեն Արմեն Փիրումյանի կողմից արժանացան ջերմ ընդունելության։ Հիշեցնենք, որ առաջին տուրի «Ավան Ակադեմիայի» հետ խաղը հետաձգվել էր: Խաղն ավարտվեց «Լոռի» թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Վիգեն Ավետիսյանի և Դավիթ Ասլանյանի գոլերն առաջին երեք միավորն են պարգևում «Լոռի» թիմին: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր