7984 դիտում
19:43 28-06-2017
Պետք է աշխատել Ռուսաստանի և Թուրքիայի հետ՝ գտնելու թրաֆիքինգից տուժող հայերին. Պետդեպի զեկույցը
Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը լիարժեքորեն համապատասխանում են թրաֆիքինգն արմատախիլ անելու նվազագույն չափորոշիչներին: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/896785/hh-karavarutyan-qaylery-hamapataskhanum-en-trafiqingn.html]«Արմենպրեսը»[/url], այս մասին ասվում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից հրապարակված «Մարդկանց թրաֆիքինգ-2017» զեկույցում:
«Զեկույցի կազմման ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը շարունակել է ցուցաբերել լուրջ ու մշտական ջանքեր, ինչի շնորհիվ նույնականացվել են ավելի շատ տուժածներ, ընդունվել է ազգային գործողության ծրագիր, հիմնվել են հիմնադրամներ թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման համար»,- նշվում է զեկույցում:
Հայկական կողմը նույնականացրել է թրաֆիքինգի 22 տուժածի՝ ի տարբերություն 2015 թվականին նույնականացված 9-ի: Նրանցից 19-ը կատարել են պարտադրված աշխատանք, իսկ երեքը ենթարկվել են սեռական շահագործման:
Զեկույցում նշվում է, որ կառավարությունը ավելացրել է թրաֆիքինգի կանխմանն ուղղված ջանքերը, զարգացրել և ընդունել է 2016-2018 թվականների ազգային գործողությունների ծրագիր՝ համագործակցելով պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: Ոստիկանությունը թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քննարկումներ է իրականացրել դպրոցներում, սփյուռքի նախարարությունը տեղեկատվական նյութեր է տրամադրել: Առողջապահության և կրթության ու գիտության նախարարությունները համատեղ արշավներ են իրականացրել, որոնք ուղղված են եղել ուսանողների և ուսուցիչների շրջանում իրազեկվածության բարձրացմանը: Սպորտի և երիտասարդության նախարարությունն էլ միացել է արշավին ավելի խոցելի բնակչության շրջանում:
Հայաստանի համար երաշխավորությունների բաժնում Պետդեպարտամենտը նշում է, որ պետք է աշխատել Ռուսաստանի իշխանությունների հետ՝ գտնելու հարկադիր աշխատանքից տուժող ՀՀ քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկելու աշխատանքային թրաֆիքինգով զբաղվողներին: Հասարակական կազմակերպությունների հետ գործակցությունը հնարավորություն կտա նույնականացնելու Թուրքիայում թրաֆիքինգի ենթարկված հայերին և աջակցություն ցույց տալու նրանց:
Նմանատիպ նյութեր
1907 դիտում
11:53 28-07-2015
Մարդկանց թրաֆիքինգի մասին ԱՄՆ Պետդեպի տարեկան զեկույցը. Հայաստանը 1-ին խմբի երկրների շարքում է
2351 դիտում
09:45 14-06-2017
Աշխատել են, չեն աշխատել, գողացել են, հափշտակել են, դա իմ ի՞նչ գործն է. Վարդան Բոստանջյան. «Իրավունք»
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը