211652_close_icon
views-count1728 դիտում article-date 19:12 28-06-2017

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ

Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ Ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն: Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու Ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր