211652_close_icon
views-count7719 դիտում article-date 17:36 28-06-2017

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնանկ է արել Արամ Աթեշյանին

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։ 22 կողմ, 2 դեմ ձայնով Արամ Աթեշյանի պաշտոնանկության մասին որոշումը կայացվել է այս առավոտ։ Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին հայտարարել է, որ հրաժարական է տալու, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադարձել է Ստամբուլ և ստանձնել պատրիարքի տեղապահի պարտականությունները: Սակայն Արամ Աթեշյանը իր հրաժարականը գրավոր չի ձևակերպել և պատշաճ չի ներկայացրել: Այս պատճառով Եկեղեցական խորհուրդն այսօր ստիպված է եղել քվեարկությամբ պաշտոնանկ անել վերջինիս։

Նմանատիպ նյութեր