211652_close_icon
views-count106386 դիտում article-date 16:47 28-06-2017

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանա լճում ջրահեղձ է եղել 45-50 տարեկան քաղաքացի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճում, ջրահեղձ եղած քաղաքացի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանում Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակները։ Ժամանում են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին 45-50 տարեկան է։ Ջրահեղձ եղածը Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ Վալյա Ավագյանն է։ Այս պահին արդեն ժամանում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղածի ինքնությունը։ Մանրամասները՝ քիչ ուշ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր