211652_close_icon
views-count7660 դիտում article-date 16:35 28-06-2017

Ֆլորենտինո Պերես. Մբապեն պետք է համբերատար լինի

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է «Մոնակոյի» հարձակվո Կիլիան Մբապեի ձեռք բերման հավանակությանը: «Նա շատ լավ խաղացող է: Սա ինձ նախորդ ամառն է հիշեցնում, երբ խոսում էին, թե մենք ձեռք ենք բերելու Պոգբային: Ամառը երկար է ու Զիդանն էլ երկար տարիներ մտերիմ հարաբերություններ ունի Մբապեի հետ: Սակայն քչերը կարող են 18 տարեկանում խաղալ «Ռեալում»: Նա պետք է համբերատար լինի: Մարզիչը մտածում է խաղացողի մասին: Իմաստ չունի ասել, որ մենք պատրաստվում ենք ձեռք բերել ֆուտբոլիստների, որոնք հետո պետք է պահեստայինների նստարանին նստեն», ասել է Պերեսը:

Նմանատիպ նյութեր